Գվարդիոլան անառիկ ամրոց է կառուցել․ Սիթին ոչ միայն հաղթում է, այլև կարգավորել է պաշտպանական խաղը 🎥

Գվարդիոլան անառիկ ամրոց է կառուցել․ Սիթին ոչ միայն հաղթում է, այլև կարգավորել է պաշտպանական խաղը 🎥

03/02/2021 - 23:56

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց «Բյորնլիի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Պեպ Գվարդիոլայի թիմը լուրջ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և որևէ հնարավորություն չտվեց վերջինիս՝ հաղթելով 0։2 հաշվով։

«Քաղաքաբնակներն» արդեն 3-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ անդրադարձից հետո գլխի հարվածով խաղի հաշիվը բացում է հյուրերի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

Այս գոլից հետո մանկունյական ակումբի տղաները չեն թուլացնում ճնշումը և արդեն 38-րդ րոպեին կարողանում են կրկնապատկել իրենց թիմի առավելությունը։

Իլկայ Հյունդոգանի փոխանցումը դարպասի գրավումով է եզրափակում Ռահիմ Սթերլինգը։

Երկրորդ խաղակեսում խաղադաշտում տիրող ընդհանուր պատկերը նույնն էր․ մանկունյական ակումբը հանդիպումը պահում էր իր վերասկողության տակ, շատ էր տիրում գնդակին, սակայն այլևս խփած գնդակներ չարձանագրվեցին, իսկ «Սիթին» խաղը մոտեցրեց տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 0։2 հաշվով։

«Քաղաքաբնակները» վերջին 13 խաղերում տարել են նույնքան հաղթանակ, իսկ ընդհանրապես ԱՊԼ-ի շրջանակում ակումբը նախորդ 6 խաղերում որևէ գնդակ բաց չի թողել։

Գվարդիոլայի թիմը առաջնության շրջանակում բաց է թողել ընդամենը 13 գնդակ և այդ ցուցանիշով լավագույնն է 20 թիմերի միջև պայքարում։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վատակեց 47 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 3 միավոր։

Դեռ ավելին, «երկնագույնները» իրենց համաքաղաքացիների համեմատ էլ մեկ հանդիպում պակաս են անցկացրել, իսկ «Բյորնլին» 22 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023