Մանչեսթեր Յունայթեդն աշխատում է Լիդսի կիսապաշտպանին գնելու ուղղությամբ

Մանչեսթեր Յունայթեդն աշխատում է Լիդսի կիսապաշտպանին գնելու ուղղությամբ

08/04/2022 - 12:26

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով ու աշխատում է նրան ձեռք բերելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Յունայթեդի» մարզչական շտաբը կարծում է, որ հենակետային կիսապաշտպանի գոտու ամրապնդումը ներկա պահին ամենաառաջնայինն է ու այդ դիրքում ակումբը տեսնում է հենց Ֆիլիպսին։

Բացի Կալվին Ֆիլիպսից, մանկունյական ակումբը դիտարկում է նաև Ջուդ Բելինգհեմի («Բորուսիա Դորտմունդի») և Դեկլան Ռայսի («Վեսթ Հեմ») տարբերակները։

Հավելենք, որ Կալվին Ֆիլիպսը «Լիդսի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 227 հանդիպում` դառնալով 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023