Մահացել է Ատլետիկոյի, Բարսելոնայի, Ռեալի նախկին գլխավոր մարզիչը

Մահացել է Ատլետիկոյի, Բարսելոնայի, Ռեալի նախկին գլխավոր մարզիչը

06/04/2020 - 23:33

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է ակումբի լեգենդար գլխավոր մարզիչներից մեկը՝ Ռադոմիր Անտիչը։

«Ատլետիկոյի մեծ ընտանիքը սգում է Ռադոմիր Անտիչի մահվան կապակցությամբ։ Դուք միշտ կապրեք մեր սրտերում։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- նշվում է մադրիդյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Սերբ մասնագետը «Ատլետիկոն» գլխավորել է 1995-1998 թթ․, ինչպես նաև 1999 և 2000 թվականներին։ Մասնագետի գլխավորությամբ «հնդկացիները» 1995/96 մրցաշրջանում դարձել են Լա լիգայի չեմպիոն և Իսպանիայի գավաթակիր։

Նշենք նաև, որ Անտիչը 1991/92 մրցաշրջանում աշխատել է «Ռեալի» հետ, իսկ 2003 թվականին գլխավորել է «Բարսելոնան»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023