Ճապոնիան հաղթեց Ավստրալիային` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥

Ճապոնիան հաղթեց Ավստրալիային` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥

24/03/2022 - 15:22

Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում ճապոնացիներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, սակայն միայն խաղավերջում կարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը` հաղթելով 2:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Կաորու Միտոման, ով, փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին, 89-րդ ու 90+4-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը, դարձավ դուբլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Հատկանշական է, որ 24-ամյա հարձակվողը Ճապոնիայի հավաքականի կազմում մասնակցում էր ընդամենը 2-րդ հանդիպմանն ու խփեց իր անդրանիկ գոլերը։

Ճապոնիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 21 միավոր և գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։

Ավսրալիան, 15 միավորով, 3-րդն է։

Այսպիսով, Հաձիմե Մորիյասուի սաներն որակավորավորման փուլի ավարտից մեկ տուր առաջ նվաճեցին աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

«Սամուրայները» 7-րդ անգամ անընդմեջ կմասնակցեն ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարին։

Նշենք, որ Ճապոնիան դարձավ արդեն 16-րդ հավաքականը, որը նվաճել է աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր` միանալով Քաթարին, Իրանին, Հարավային Կորեային, Բրազիլիային, Արգենտինային, Գերմանիային, Դանիային, Շվեյցարիային, Ֆրանսիային, Բելգիային, Խորվաթիային, Իսպանիային, Սերբային, Անգլիային և Հոլանդիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023