Ձմռանը Ռեալից կարող են հեռանալ Իսկոն ու ևս երկու ֆուտբոլիստ

Ձմռանը Ռեալից կարող են հեռանալ Իսկոն ու ևս երկու ֆուտբոլիստ

05/01/2021 - 15:52

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը» կարող են լքել երեք ֆուտբոլիստներ։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ակումբից հավանական հեռացողների թվում են կիսապաշտպան Իսկոն, պաշտպան Ալվարո Օդրիոսոլան և հարձակվող Լուկա Յովիչը։

Իսկոն միակն է, որ արդեն տեղեկացրել է «սերուցքայինների» ղեկավարությանը, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը՝ նպատակ ունենալով ստանալ ավելի շատ խաղաժամանակ։ Իսպանացին ցանկանում է հավաքականի կազմում հանդես գալ Եվրոպայի առաջնությանը, այդ իսկ պատճառով նրան պետք է կանոնավոր կերպով դուրս գալ խաղադաշտ։

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին» և «Նապոլին», սակայն ֆուտբոլիստն անձամբ իր ապագան տեսնում է Խուլեն Լոպետեգիի գրխավորած«Սևիլիայի» կազմում։ Խնդիրն այն է, որ մադրիդյան ակումբը կիսապաշտպանի դիմաց նվազագույնը 50 մլն եվրո է պահանջում։

Օդրիոսոլան, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», ամենայն հավանականությամբ, այս տարի նույպես վարձակալությամբ այլ ակումբ կտեղափոխվի։ Զինեդին Զիդանը մտադիր է աջ թևում օգտագործել Նաչոյին և Լուկաս Վասկեսին։

Ինչ վերաբերվում է Լուկա Յովիչին, ապա նա նույնիսկ ավելի քիչ խաղաժամանակ է ստանում, քան Մարիանո Դիասը։ Սերբ ֆուտբոլիստը, հավանական է, որ վերադանռա «Այնտարխտ», որտեղից էլ 60 մլն եվրոյի դիմաց 2019-ի ամռանը տեղափոխվեց «Ռեալ»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական և իտալական մի շարք ակումբներ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023