Հրապարակվել է կանանց շրջանում ամենացանկալի ֆուտբոլիստների ռեյտինգը

Հրապարակվել է կանանց շրջանում ամենացանկալի ֆուտբոլիստների ռեյտինգը

07/03/2020 - 10:48

The Sun-ը ներկայացրել է Ticketgum -ի անցկացրած հարցումների տվյալները և հրապարակել է այն խաղացողների ռեյտինգը, որոնք կանանց շրջանում ամենացանկալին են։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, հարցմանը մասնակցել են 1324 կին, որոնք ֆուտբոլիստներին դասակարգել են՝ ըստ հերթականության։

Հարցման արդյունքում ամենացանկալի ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», ՊՍԺ-ի, «Լոս-Անջելես Գալաքսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը։ Նա ստացել է ձայների 21,2 %-ը։

Երկրորդը «Տոտենհեմի» դարպասապահ Պաուլո Գասաինգան է, իսկ երրորդը՝ «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը։

«Յուվենուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 8-րդն է, ով ստացել է 7,5 % ձայն, իսկ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին 6,25 % ձայնով 9-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023