Հունաստան – Հայաստան. Red Eagles-ը ուղևորություն է կազմակերպում

Հունաստան – Հայաստան. Red Eagles-ը ուղևորություն է կազմակերպում

27/04/2019 - 15:42

Հունիսի 11-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Աթենքում կկայանա Հունաստան – Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականին աջակցություն ցուցաբերելու նպատակով Red Eagles-ը կազմակերպում է ուղեւորություն երկրպագուների համար բարձրակարգ 50 տեղանոց ավտոբուսով:

Ուղեւորության արժեքն է մեկ անձի համար 270 եվրո,- հայտնում է ֆան-ակումբը: Փաթեթը ներառում է մեկշաբաթյա ուղևորություն՝ 3 գիշեր 4 ցերեկ հյուրանոց, նախաճաշ, ավտոբուսի տոմս, ապահովագրություն, վիզա։
Մեկնումը` 08.06, վերադարձը Երևան` 14.06:
Փաթեթը ներառում է`
-վիզա
-ավտոբուսի տոմս
-ապահովագրություն
-հյուրանոց Աթենքում, ներառյալ նախաճաշ` 4 օր (3 գիշեր 4 ցերեկ) Աչառնիս Կավալառի (ACHARNIS KAVALLARI) *** (3 աստղ)
Նշվում է, որ տեղերը սահմանափակ են, ցանկացողները կարող են զանգահարել՝ 098-32-66-69 հեռախոսահամարով:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023