Հունաստանը, Լեհաստանը, Իսլանդիան, Ուելսը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկան Եվրո-2024-ի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

Հունաստանը, Լեհաստանը, Իսլանդիան, Ուելսը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկան Եվրո-2024-ի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

22/03/2024 - 02:22

Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայացան անցումային փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի հանդիպումները։

Հունաստանի հավաքականը տնային խաղում 5:0 հաշվով ջախջախեց Ղազախստանին։ Գուստավո Պոյետի թիմից մեկական գոլ խփեցին Անաստասիոս Բակասետասը, Դիմիտրիոս Պելկասը, Ֆոթիս Իոանիդիսը, Դիմիտրիոս Կուրբելիսը, իսկ Ալեքսանդր Մարոչկինը գրավեց սեփական դարպասը։

Հույներն անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում կմրցեն Վրաստանի դեմ։

Ոչ պակաս վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականը` Վարշավայում 5:1 հաշվով ջախջախելով Էստոնիային։

Լեհերի գոլերը խփեցին Պշեմիսլավ Ֆրանկովսկին, Պյոտր Զելինսկին, Յակուբ Պյոտրովսկին,, Սեբաստիան Շիմանսկին, իսկ հյուրերի պաշտպան Կարոլ Կեթցը գրավեց սեփական դարպասը։ Էստոնացիների կազմից աչքի ընկավ Մարտին Վետկալը։


«Արծիվները» Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիրը վիճարկելու են Ուելսի հետ։

Ուելսը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Ֆինանդիային։

«Վիշապների» կամզից գոլերը խփեցին Դևիդ Բրուքսը, Նեկը Վիլիամսը, Բրենան Ջոնաոնն ու Դանիել Ջեյմսը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Տեմո Պուկին։

Իսլանդիան էլ հյուրընկալվելիս Ալբերտ Գունդմունդսոնի հեթ-տրիկի շնորհիվ 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ։ «Վիկինգների» կազմից մեկ գոլ էլ խփեց Արնոր Տրաուստասոնը, իսկ հանտերերի կազմից հաշիվը բացեց Էրան Զահավին։

Իսլանդիան անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում մարտի 26-ին արտագնա խաղում կմրցի Ուկրաինայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023