Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է?

Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է?

21/01/2020 - 11:01

1989 թվականի այս օրը ծնվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հենոն հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է՝ հանդես գալով արտասահմանյան 7 ակումբներում։ Մխիթարյանը «Փյունիկի» սան և իր մասին իմաց է տվել, երբ դեռևս ընդամենը 17 տարեկան էր։ 31-ամյա կիսապաշտպանի առաջին արտասահմանյանը ակումբը եղել է բրազիլական «Սան Պաուլուն», երբ 2003 թվականին հայ կիսապաշտպանը գնացել է վերապատրասվելու։

Մխիթարյանը 2009 թվականին առաջին պրոֆֆեսիոնալ պայմանագիրը կնքեց արտասահմանյան ակումբի հետ և այդ ակումբը եղավ Դոնեցկի «Մետալուրգը»: «Մետալուրգի» կազմում հայ կիսապաշտպանն անցկացրեց մեկ ամբողջական մրցաշրջան, և երբ արդեն մեկնարկել էր նրա երկրորդ մրցաշրջանը անկնկալ տեղի ունեցավ․ Հենոն գրեթե 6 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց դոնեցկյան մյուս ակումբ «Շախտյոր», որի կազմում անցկացրեց 3 մրցշարջան՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 106 հանդիպման և հեղինակեց 44 գոլ։ Հատկապես հաջող ստացվեց 3-րդ մրցաշրջանը․ Հենոն Ուկրաինայի առաջնության շրջանակում մասնակցեց 29 հանդիպման՝ խփելով 25 գոլ։ Այդպես Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի մեկ առաջնության շրջանակում ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։

2013/14 մրցաշրջանից առաջ հայկական ֆուտբոլի համար ռեկորդային 27․5 մլն եվրոյի դիմաց Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։ «Իշամեղուների» կազմում Հենոն իր կարիերայից նվիրեց ևս տարի՝ անցնելով 140 հանդիպում և խփեց 41 գոլ։ 2015/16 մրցաշրջանը դարձավ Մխիթրայնաի կարիերայի պիկը, երբ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Հենոն այդ մրցաշրջանում Բունդեսլիգայի շրջանակում 31 հանդիպման շրջանակում դարձել էր 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Այդ ֆանտաստիկ արդյունքներն էլ «Մանչեսթեր Յունայթեդին» ստիպեցին 42 մլն եվրո վճարել հայ խաղացողի համար։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, Հենոյի առաջին մրցաշրջանը կարելի է հաջողված համարել։ Հատկապես հիշատակման է արժանի Եվրոպա լիգայի եզրափակչում նրա՝ «Այաքսի» դարպասը հեղինակած գնդակը։ Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում անցկացրեց ևս կես մրցաշրջան և տեղափոխվեց «Արսենալ»։ Հենոն սուպերգործարքի մաս կազմեց․ «զինագործներից» էլ Ալեքսիս Սանչեսն ուղևորվեց «կարմիր սատանաների ճամբար»։ «Արսենալը» Հենոյի տրանսֆերի համար վճարեց 34 մլն եվրո։

«Արսենալի» կազմում մեր կիսապաշտպանն ընդհանուր առմամբ 1․5 մրցաշրջան անցկացրեց։ Սակայն, այդ 1․5 տարվա ընթացքում «Արսենալն» ունեցավ բազմաթիվ խնդիրներ։ Հենոյի համար ճակատագրական դարձավ Ունայի Էմերիի նշանակումը՝ որպես գլխավոր մարզիչ։ Իսպանացի մասնագետն այնքան էլ չէր վստահում հայ կիսապաշտպանին և քիչ-քիչ նրան վերածեց ռոտացիայի խաղացողի։ Արդյունքում, Հենոն այդ 1․5 տարվա ընթացքում «Արսենալի» կազմում մասնակցեց 58 հանդիպման և 9 գնդակ։

Նախորդ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, Մխիթարյանը անակնկալ կերպով տեղափոխվեց վարձակալական հիմունքներով «Ռոմա»։ Սակայն, հռոմեական ակումբում էլ Հենրիխը անընդհատ բուժվում է վնասվածքներից և մինչև այժմ մասնակցել է ընդամենը 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 ասիստի հեղինակ։

Հենոն ակումբային մակարդակով նվաճել է բազմաթիվ տիտղոսներ։ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ Հայաստանի գավաթակիր, ևս 2 անգամ էլ սուպերգավաթակիր։ «Շախտյորի» կազմում 3-ական անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր, մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր։ «Բորուսիայի» հետ 2 անգամ նվաճել է Գերմանիայի սուպերգավաթը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկական անգամ դարձել է Անգլիայի լիգայի գավաթի հաղթող, սուպերգավաթակիր, ինչպես նաև տիրացել է Եվրոպա լիգայի գավաթին։

Դե իսկ Հայաստանի հավաքականի կազմում Հենոն իր նորամուտը նշել է դեռևս 2007 թվականին և մինչև այժմ հավաքականի կազմում մասնակցել է 86 հանդիպման՝ խփելով 29 գնդակ։ Հենոն այդ ցուցանիշով Հայաստանի հավաքականի պամտության լավագույն ռմբարկուն է, իսկ այժմ նաև հավաքականի ավագն է։

Interfootball.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Հենոյի ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով շութափույթ ապաքինում վնասվածքներից և նորանոր հաջողություններ։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023