Մխիթարյանական Եվրոպա լիգա

Մխիթարյանական Եվրոպա լիգա

30/04/2021 - 15:33

Այնպես է ստացվել, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել Եվրոպա լիգայի ընթացիկ առաջնության կիսաեզրափակչի մասնակից 4 թիմերից 3-ի կազմում, որոնցից այս պահին վերջինը Ռոման է։

Իսկ ամեն ինչ սկսեց 2016-17 մրցաշրջանից, երբ Հենոն գերմանական Բորուսիա Դորտմունդը փոխարինեց Մանչեսթերը ներկայացնող Յունայթեդով։ Այստեղ հայազգի կիսապաշտպանը խաղաց երկու տարի՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ, որից հետո, չփոխելով երկիրը, այնուամենայնիվ փոխեց ակումբային գրանցումը՝ ներկայացնելով Լոնդոնի Արսենալը։

Այստեղ Ունաի Էմերիի գլխավորությամբ Մխիթարյանը խաղաց ոչ ամբողջական երկու-երեք մրցաշրջան և դարձավ 9 գոլի, ինչպես նաև 12 գոլային փոխանցման հեղենակ։ Ճիշտ ժամանակին, զգալով պահը, Հայաստանի հավաքականի առաջատարը փոխեց ակումբային գրանցումը, որի հետ նաև երկիրը։

Գալով Իտալիա՝ Հենրիխ Մխիթարյանը վերագտավ իր խաղն ու վստահությունն՝ իր ուժերի նկատմամբ։ Մեկուկես տարվա ընթացքում, որ դեռ չի էլ ավարտվել, նա արդեն հասցրել է 20 գնդակ հեղինակել և 15 անգամ օգնել է թիմակիցներին նույն բանն անելու համար։

Ընդհանուր առմամբ, հանդես գալով կիսաեզրափակչի մասնակից երեք թիմերի կազմերում, Մխիթարյանը տարբեր ժամանակներում խփել է 42 գնդակ և կատարել 38 գոլոյին փոխանցում։ Դրանց որոշ մասը կատարել է հենց Եվրոպա լիգայում։

Այժմ Մխիթարյանը կապող օղակ է բոլոր 4 թիմերի համար, որոնցից 3-ի կազմում խաղացել է և մարզվել 4-րդ թիմը մարզող մարզչի գլխավորությամբ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023