Հենոն գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում🎥

Հենոն գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում🎥

06/09/2020 - 11:30

«Ռոման» պատրաստվում է 2020/21 մրցաշրջանին և երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ընկերական հանդիպում է անցկացրել Ց Սերիան ներկայացնող «Սամբենեդետեզեի» դեմ՝ հաղթելով 4։2 հաշվով։

«Գայլերի» կազմում հանդիպման 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` եզրափակելով Գոնսալո Վիլարի փոխանցումը։ Հենոյի խփած գոլից հետո հաշիվը դարձել է 3։1։

Հավելենք, որ «Ռոմայի» կազմում մեկական անգամ էլ աչքի են ընկել Ժորդան Վերետուն, Դիեգո Պերոտին, ինչպես նաև Միրկո Անտոնուչին։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023