Հարոյանը մեկնել է Կադիսի մարզաբազա և բուժզննում անցել🎥

Հարոյանը մեկնել է Կադիսի մարզաբազա և բուժզննում անցել🎥

11/07/2021 - 16:31

Ղազախական «Աստանայի» արդեն նախկին կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնել է իր նոր ակումբի` «Կադիսի» մարզաբազա։

«Կադիսի» մամուլի ծառայթունը հրապարակել է Հարոյանի լուսանկարը, որտեղ 28-ամյա ֆուտբոլիստը անդալուսական ակումբի մարզաշապիկով է։

Բացի դրանից, ակումբը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Հարոյանը բուժզննում անցնում նոր ակումբի համար։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիս»` ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023