Պաշտոնական․ Հարոյանը տեղափոխվեց Կադիս

Պաշտոնական․ Հարոյանը տեղափոխվեց Կադիս

27/05/2021 - 15:05

Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է ստորագրել ղազախական «Աստանայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալասուական ակումբն «Աստանայի» հետ համաձայնության է հասել հայազգի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչը 2023 թ․ հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին, որի կազմում արդեն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023