Հայտնի է, թե ով է Տուխելին փոխարինելու ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

Հայտնի է, թե ով է Տուխելին փոխարինելու ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

24/12/2020 - 15:38

Դեկտեմբերի 24-ին տեղեկատվություն տարածվեց, որ Թոմաս Տուխելն առաջիկա ժամերի ընթացքում հեռացվելու է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։

Բանն այն է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է ակումբի գրանցած վերջին արդյունքներից, ինչպես նաև նշվում է, որ գրեմանացի մասնագետը մի շարք ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտ ունի։ Այս տեղեկատվությունը հաստատում են մի շարք վստահելի աղբյուրներ։

Այդ նույն աղբյուրները նշում են նաև, որ Տուխելին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է։

The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Փարիզի» սպորտային տնօրեն Լեոնարդոն անցնող շաբաթվա ընթացքում արդեն կապ հաստատել է արգենտինացի մասնագետի հետ, ինչից հետո Պոչետինոն տվել է իր համաձայնությունը։ Շրջանառվում էր նաև ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Տիագո Մոտայի անունը, սակայն նա եղել է այլընտրանքային տարբերակ։

Ռոմանոն հաստատում է նաև, որ Պոչետինոն իր իրավաբանների հետ արդեն Փարիզում են և առաջիկա 24 ժամվա ընթացքում կդառնա «Փարի Սեն-Ժերմենի» նոր գլխավոր մարզիչ։ Այժմ կողմերը քննարկվում են կնքվելիք պայմանագրի բոլոր մանրուքները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023