Հայտնի են դարձել VBet ՀՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են դարձել VBet ՀՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

30/06/2021 - 17:11

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, քվեարկության արդյունքում VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը, ով ստացել է 41 ձայն։

30 միավորով երկրորդ հորիզոնականը զբազեցրել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը:

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն էլ եզրափակել է լավագույն եռյակը` ստանալով 22 ձայն։

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը (71)։

46 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023