Հայտնի են դարձել Մարադոնայի մահվան պատճառները

Հայտնի են դարձել Մարադոնայի մահվան պատճառները

28/11/2020 - 12:27

Հայտնի են դարձել Դիեգո Արմանդո Մարադոնայի դիահերձման մի շարք մանրամասներ։ Հիշեցնենք, որ Մարադոնան 60 տարեկան հասակում կյանքից հեռեցալ է նոյեմբերի 25-ին։

Ինչպես գրում է Clarin-ը, 60-ամյա նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառ է հանդիսացել թոքային սուր այտուցը, որն ուղեկցվել է սրտի քրոնիկական սուր անբավարարությամբ։ Բացի դրանից, արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի սիրտը նորմայից մեծ է եղել երկու անգամ։ Մարադոնայի սիրտը պահպանել են, որպեսզի հետագայում նույնպես ենթարկեն ուսումնասիրության։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիահերձման ընթացքում Դիեգոյից վերցվել են նաև մեզի և արյան անալիզներ։ Դրանք վերլուծվելու են, որպեսզի պարզեն ֆուտբոլիստի օրգանիզմում եղած թմրանյութերի, ալկոհոլի կամ թունավոր նյութերի առկայությունը կամ բացակայությունը։

Հիշեցնենք, որ Մարադոնան վերջերս ենթարկվել էր գլխուղեղի վիրահատության, ինչից հետո իր տանը վերականգնողական շրջան էր անցնում, սակայն, կարծես թե նրա օրգանիզմը, ցավոք, չի դիմացել։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023