Հայտնի են դարձել աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

Հայտնի են դարձել աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

24/11/2019 - 19:15

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» այսօր նվաճելով ասիական չեմպիոնների լիգայի գավաթը՝ դարձավ աշխարհի ակումբային առաջնության վերջին՝ 7-րդ մասնակիցը։

Մրցաշարին բացի «Ալ-Հիլալից» մասնակցելու են նաև անգլիական «Լիվերպուլը» (Չեմպիոնների լիգայի գավաթակիր), բրազիլական «Ֆլամենգոն (Լիբերտադորեսի գավաաթակիր), մեքսիկական «Մոնտերեյը» (ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն), Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Թունիսը ներկայացնող «Էսպերանսը», Նոր Կալեդոնիայի ներկայացուցիչ «Յենգեն Սպորտը» (Օվկեանիայի չեմպիոն), ինչպես նաև որպես ընդունող երկիր մասնակցելու է Քաթարի չեմպիոն «Ալ-Սադը»։

Նշենք նաև, որ մրցաշարը անցկացվելու է Քաթարում՝ դեկտեմբերի 11-21-ը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023