Հայաստանի հավաքականի հայտացուցակն Ուելսի դեմ հանդիպման համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակն Ուելսի դեմ հանդիպման համար

16/06/2023 - 12:14

Եվրո-2024-ի որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակուն հյուրընկալվելիս կմրցի Ուելսի դեմ։

ՀՖՖ մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվելու են այդ հանդիպման հայտացուցակում։

Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան

Պաշտպաններ – 2. Անդրե Չալըշըր, 3. Վարազդատ Հարոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Դավիդ Դավիդյան, 15. Ժիրայր Մարգարյան, 21. Նաիր Տիկնիզյան, 22. Էրիկ Փիլոյան

Կիսապաշտպաններ – 6. Ուգոչուկվու Իվու, 7. Ժիրայր Շաղոյան, 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան, 11. Տիգրան Բարսեղյան, 18. Հովհաննես Հարությունյան,19. Վբեյմար Անգուլո, 20. Արտակ Դաշյան, 23.Վահան Բիչախչյան

Հարձակվողներ – 9. Արթուր Սերոբյան, 14. Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 17. Հրանտ-Լեոն Ռանոս

Նշենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել Կամո Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ճամբարը վնասվածքների պատճառով լքել էին նաև Տարոն Ոսկանյանն ու Խորեն Բայրամյանը։

Հավելենք, որ Ուելս – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 16-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023