Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն` ըստ Interfootball-ի

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն` ըստ Interfootball-ի

28/03/2021 - 16:30

Հայաստանի հավաքականը 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իսլանդիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20։00-ին։

Այժմ կներկայացնենք Interfootball.am-ի վարկածով Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում։

Հայաստանի հավաքականը

Մարտավարություն

Խոակին Կապառոսը վերջին երեք պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականին դաշտ է դուրս բերել 4-4-2 մարտավարական սխեմայով, իսկ դաշտի կենտրոնում գործել են երկու «մաքուր» հենակետային կիսապաշտպաններ։

Կարծում ենք՝ այս խաղում նույնպես մերոնք դաշտ դուրս կգան նույն սխեմայով, քանի որ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում այս տարբերակն ամենաօպտիմալն է, քանի որ մեզ լրացուցիչ ամրություն է պետք դաշտի կենտրոնում։

Սպասվում էր, որ Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ կայացած խաղում ավելի հարձակվողական կազմ դուրս կբերի, սակայն, առաջին կեսից հետո, հասկանալով, որ անմիաստ է նման մրցակցի դեմ խաղալ երկու հենակետայինով, Արտակ Գրիգորյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Ալեքսանդր Կարապետյանին, իսկ Իսլանդիայի հավաքականն այն մրցակցիը չէ, որի դեմ խաղում նման ճոխություն թույլ տանք մեզ։

Մեկնարկային կազմ – դարպասպաահ, պաշտպաններ

Դարպասապահի ու պաշտպանության դիրքում, լիխտերի դեմ հանդիպման համեմատ, որևէ փոփոխություն չենք տեսնում, և դաշտ դուրս կգան Դավիթ Յուրչենկոն, Կամո Հովհաննիսյանը, Անդրե Չալըշըրը, Վարազդատ Հարոյանը և Հովհաննես Համբարձումյանը։

Այս տղաներն օրեր առաջ կայացած խաղում էներգիա գրեթե չեն ծախսել, և որևէ իմաստ չկա նրանցից մեկին Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում թողնել պահեստայինների նստարանին։ Բացի դրանից, մեր պաշտպաններն այնքան գրագետ հանդիպում անցկացրին, որ Լիխտենշտեյնի հավաքականի ֆուտբոլիստները գեթ մեկ հարված անգամ չկատարեցին մեր դարպասի ուղղությամբ։ Նման դեպք Հայաստանի հավաքականի պրակտիկայում երբևէ չենք հիշում։

Կիսապաշտպաններ

Ինչպես արդեն վերևում նշեցինք, Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում Խոակին Կապառոսը, անպայման, պետք է դաշտ դուրս բերի երկու հենակետային կիսապաշտպան։

Հենակետայիններից մեկը, միանաշանակ, լինելու է Արտակ Գրիգորյանը, ով նախորդ խաղում ինչպես մասնակցեց միայն առաջին խաղակեսին՝ ստանալով հանգստի հնարավորություն, այնպես այդ դիրքում խաղացող նման որակների այլ ֆուտբոլիստ չունենք հավաքականում։

Արտակի կողքին այս անգամ էլ, ամենայն հավանականությամբ, խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Սոլոմոն Իմե Ուդոն։

Ճիշտ է՝ Վբեյմար Անգուլոն արդեն ապաքինվել է վնասվածքից և հայտավորված է այս հանդիպմանը, սակայն Կապառոսը դժվար թե նրան միանգամից նման պատասխանատվության խաղում նետի մարտադաշտ, քանի որ Անգուլոն մեկ ամսից ավելի դաշտ դուրս չի եկել և խաղային պրակտիկայի պակասն իրեն կարող է զգացնել տալ։

Աջ եզրում Տիգրան Բարսեղյանի թեկնածությունը չի քննարկվում, ինչի մասին բազմիցս խոսել ենք, իսկ այ ձախից տարբերակները շատ են։

Խորեն Բայրամյանը Լիխտենշտեյնի դեմ խաղում, պարզապես, ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց՝ կատարելով 5 «կարևոր» փոխանցում, ինչը դաշտում լավագույն ցուցանիշն էր։

Խորոն այդ խաղում ապացուցեց, որ անչափ բարձրակարգ ֆուբտոլիստ է, և որ պետք է մշտական տեղ ունենա մեր հավաքականի մեկնարկային կազմում, քանի որ շատ բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է։ Բացի հարձակմանը միտված լինելուց, Բայրամյանը նաև շատ օգտակար է պաշտպանվելիս և դաշտի կենտրոնում։

Ձախից տարբերակները շատ են, բայց, ամեն դեպքում, վերոնշյալ պատճառներից ելնելով էլ՝ իսլանդացիների դեմ հանդիպման մեկնարկային կազմում կրկին տեսնում ենք Խորեն Բայրամյանին, այլ ոչ թե Էդգար Բաբայանին կամ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին։

Հարձակվողներ

Հարձակման կրակածայրում Սարգիս Ադամյանի թեկնածությունը նույնպես չի քննարվկում։ Սաքոն հիանալի մարզավիճակում է, իսկ Լիխտենշտեյնի դեմ խաղում նա ամենուր էր՝ կատարելով հիանալի աշխատանք։ Ադամյանն այդ խաղում 8 անգամ շրջանցել է մրցակիցներին․ այդ ցուցանիշով էլ նա էր լավագույնը դաշտում։

Լիխտենշտեյնի դեմ խաղում Խոակին Կապառոսը Սարգիս Ադամյանի կողքին դաշտ էր դուրս բերել Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, ով, նույնիսկ, այդպիսի մրցակցի դեմ խաղում միջին որակի հանդիպում անցկացրեց՝ աչքի չընկնելով օգտակար գործողություններով։

Երկրորդ կեսում փոխարինման մտավ Ալեքսանդր Կարապետյանը, ով, դաշտում լինելով, ընդամենը 45 րոպե, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 5 հարված։ Ճիշտ է՝ Ալիկին չէր բավականացնում դիպուկությունը, սակայն, ամեն դեպքում, հենց նա պետք է լինի Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով նաև նրա ֆիզիկական տվյալները և գլխով խաղալու ունակությունը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն իսլանդացիների դեմ խաղում կունենա հետևյալ տեսքը․

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023