Հալանդի երեկոն. 2 գոլ և 3 ասիստ նորվեգացու կողմից🎥

Հալանդի երեկոն. 2 գոլ և 3 ասիստ նորվեգացու կողմից🎥

14/08/2021 - 22:24

Գերմանական Բունդեսլիգայի1-ին տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Այնտրախտի» դեմ։

Դորտմունդյան ակումբը 5:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց, իսկ «իշամեղուների» կազմում հերթական անգամ փայլեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով դարձավ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Բորուսիայի» կազմից աչքի ընկան նաև Մարկո Ռոյսը, Տորգան Ազարն ու Ջիովանի Ռեյնան, ֆրանկֆուրտյան ակումբից էլ` Յենս Պետեր Հաուգեն, իսկ Ֆելիքս Պասլակը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023