Հալանդը  թոփ-5 առաջնությունների ակումբների կազմում անցկացրած առաջին 100 խաղում խփել է 103 գոլ

Հալանդը թոփ-5 առաջնությունների ակումբների կազմում անցկացրած առաջին 100 խաղում խփել է 103 գոլ

04/10/2022 - 10:45

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ` գերգոլառատ խաղում հաղթելով 6:3 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էրլինգ Հալանդը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես հայտնում է Football Daily-ն, նորվեգացի հարձակվողը եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես եկող ակումբների կազմում անցկացրած 100 խաղում խփել է արդեն 103 գոլ։

22-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրելուց հետո անցկացրած 11 խաղում դարձել է արդեն 17 գոլի հեղինակ։

Հալանդը ևս 86 գոլ խփել է «Բորուսիա Դորտմունդի» կազմում անցկացրած 89 խաղում։

Նշենք, որ թոփ-5 առաջնությունների ակումբների կազմում անցկացրած առաջին 100 խաղերում Ռոմարիոն խփել է 90, Ռոնալդոն` 86, Ռուդ վան Նիստելռոյը` 77, Լուիս Սուարեսը` 56, Կիլիան Մբապեն` 48, Հարի Քեյնը` 45, Ռաուլը` 44, Ռոբերտ Լևանդովսկին` 43, Լեո Մեսսին` 41, Թիերի Անրին` 25, Ալան Շիրերը` 20, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` 16 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023