Կոուտինիոն վերադարձել է Բարսելոնա և վերսկսել մարզումները📷

Կոուտինիոն վերադարձել է Բարսելոնա և վերսկսել մարզումները📷

04/09/2020 - 13:14

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բավարիայի» կազմում, վերադարձել է Կատալոնիայի մայրաքաղաք։

«Կապտանռնագույնների» պաշտոնական Twitter-ի օգտահաշվում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը միացել է «բլաուգրանասի» մարզումային խմբին՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին։

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում Ֆիլիպե Կոուտինիոն «Բավարիայի» հետ նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները՝ Չեմպիոնների լիգան, Բունդեսլիգան, ինչպես նաև Գերմանիայի գավաթը։ Կոուտինիոն բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

🔥 Coutinho arrived to training four days ahead of schedule.

Gepostet von Viva Barca am Freitag, 4. September 2020
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023