Կոկե. Հիանալի է, որ երկրորդ տարին անընդմեջ Աթլետիկոն բարձր է Ռեալից

Կոկե. Հիանալի է, որ երկրորդ տարին անընդմեջ Աթլետիկոն բարձր է Ռեալից

02/05/2019 - 15:33

«Աթլետիկոյի» կիսապաշտխպան Կոկեն մեկնաբանել է թիմի ելույթը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում:

«Մեզ դեռ նոր սպասվում է վերջակետ դնել: Առջևում 3 խաղ կա, մենք երբեք չենք թուլանում:

Մենք ուզում ենք հաղթել՝ լինի դա ընկերական հանդիպում, Լա լիգա, Իսպանիայի գավաթ, թե Չեմպիոնների լիգա:

Կաշխատենք «Էսպանյոլի» դեմ խաղում վերցնել 3 միավոր և զբաղեցնել 2-րդ տեղը առաջնությունում:

Մենք ուրախ ենք 2-րդ տարին անընդմեջ լինել մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում: Մենք չկարողացանք լինել առաջինը, որովհետև «Բարսելոնան» անցկացրեց հիանալի մրցաշրջան:

Հիանալի է երկրորդ տարին անընդմեջ լինել Ռեալից բարձր:»- Կոկեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023