Կոկե․ «Եթե ՉԼ-ն չեղարվի, ապա մենք պետք է չեմպիոն հռչակվենք, քանի որ դուրս ենք թողել գործող չեմպիոնին»

Կոկե․ «Եթե ՉԼ-ն չեղարվի, ապա մենք պետք է չեմպիոն հռչակվենք, քանի որ դուրս ենք թողել գործող չեմպիոնին»

06/06/2020 - 15:35

«Ատլետիկո Մադրիդի» ավագ Կոկեն կիսվել է այն կարծիքով, թե ինչ պիտի լինի, եթե ՈՒԵՖԱ-ն չեղարկի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունը․

«Ընկերներիս հետ զրուցելիս ես նշում եմ, որ այս Չեմպիոնների լիգան «Ատլետիկոյինն» է լինելու։

Մենք չենք փոխում մեր փիլիսոփայությունը և չենք կարող փոխել մեր ոճն ու կենսակերպը։ Եթե Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունը չեղարկվի, ապա «Ատլետիկոն» պեքտ է ճանաչվի մրցաշարի հաղթող, քանի որ դուրս ենք թողել գործող գավաթակրին՝ «Լիվերպուլին»։

Առաջին հերթին մենք պետք է մտածենք Լա լիգայի մասին։ Չեմպիոնների լիգան օգոստոսից շուտ չի վերսկսվի։ Պետք է կենտրոնանալ առաջնության վրա, որպեսզի լավ պատրաստվենք Չեմպիոնների լիգային։ Եթե մենք այդպես չանենք, ապա երբեք հաջողության չենք հասնի»,- Կոկեի խոսքերը մեջբերում է АS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «հնդկացիները» երկու խաղերի արդյունքում 4։2 հաշվով առավելության հասան «Լիվերպուլի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափկաիչ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023