ԿԼ. Արարատ-Արմենիան ու  Պայիդեն  չպարզեցին հաղթողին

ԿԼ. Արարատ-Արմենիան ու Պայիդեն չպարզեցին հաղթողին

21/07/2022 - 20:52

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան»` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, մրցեց էստոնական «Պայիդեի» դեմ։

Ճիշտ է` հանդիպման ողջ ընթացքում «Արարատ-Արմենիան» ուներ տարածքային (66%) ու խաղային շոշափելի առավելություն, սակայն Վարդան Բիչախչյանի սաները չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին` «Պայիդեի» հարկի տակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023