Կլոպի կինը 2013 թվականին նրան թույլ չի տվել անգլիական մեկ այլ  գրանդ ակումբ գլխավորել

Կլոպի կինը 2013 թվականին նրան թույլ չի տվել անգլիական մեկ այլ գրանդ ակումբ գլխավորել

28/06/2020 - 19:25

«Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարիզչ Յուրգեն Կլոպը 2013 թվականին կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով Սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ Այդ մասին պատմել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆիլ Թոմսոնը․

«Ես Sky Sports-ի համար հարցազրույց էի վերցնում Կլոպից՝ հարցնելով նրան՝ ստեղծվա՞ծ են նա և «Լիվերպուլը» միմյանց համար, թե՞ ոչ։ Կլոպը նայեց ինձ և հարցրեց․ «ինչո՞ւ»։

Այնուհետև Կլոպը պատմեց, որ կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նրա կինը՝ Ուլլան, նրան հետ է պահել՝ ասելով, որ դա սխալ է, իսկ երբ հայտնվել է «Լիվերպուլի» տարբերակը, նրա կինն ասել է, որ դա ճիշտ քայլ է։ Աստեղ միանշանակ ինչ-որ տարօրինակ բան կա։ Կարծես նա, իրոք, ստեղծված է «Լիվերպուլի» համար»,- Թոմսոնի խոսքերը մեջբերում է Give me Sport-ը։

Հիշեցնենք, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը թոշակի անցավ հենց 2013 թվականին, իսկ նրան գլխավոր մարզիչ պատշոնում նշանակվեց Դևիդ Մոյեսը, իսկ Յուրգեն Կլոպն այդ պահին մարզում էր «Բորուսիա Դորտմունդը»։

Գերմանացի մասնագետը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ դարձավ 2015 թվականի հոկտեմբերին, որի հետ արդեն հաղթել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023