Մբապեն կրկնեց Զլատանի ցուցանիշը Լիգա 1-ում

Մբապեն կրկնեց Զլատանի ցուցանիշը Լիգա 1-ում

19/03/2021 - 12:39

Ինչպես տեղեկացնում է LEquipe պարբերականը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ ամիս ներքին առաջնության շրջանակում ֆրանսիացին հեղինակել է 4 գոլ և քվեարկության արդյունքում հավաքել ձայների 39%-ը։ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար նրա մրցակիցներն են եղել Վիսամ Բեն-Յեդերը («Մոնակո», 33%) և Մեմֆիս Դեպայը («Լիոն», 28%)։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն առաջին անգամ ճանաչվեց լավագույնը ամսվա կտրվածքով և 5-րդ անգամ՝ ողջ կարիերայի ընթացքում։

Այդ ցուցանիշով նա հավասարվեց Զլատան Իբրահիմովիչին, ով հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում 2012-16 թվականներին: Շվեդ հարձակվողը «Փարիզի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 180 հանդիպման՝ դառնալով 156 գոլի և 60 ասիստի հեղինակ։

Ինչ վերաբերում է Մբապեին, ապա 22-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսի 1-ին «Մոնակոյից» 145 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այդ ևս մեկ մրցաշրջան նա պաշտպանել է փարիզյան ակումբի գույները` հանդես գալով վարձակալական հիմունքներով։

Այդ ընթացքում ֆրանսիացի հարձակվողը առաջնության գործող չեմպիոնների կազմում մասնակցել է 159 հանդիպման, խփել 118 գոլ և կատարել 59 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023