Կարվախալ. «Ռյուդիգերը  խնդրել է ինձ հաղթել Ճապոնիային»

Կարվախալ. «Ռյուդիգերը խնդրել է ինձ հաղթել Ճապոնիային»

29/11/2022 - 11:31

Իսպանիայի հավաքականի եզրային պաշտպան Դանի Կարվախալը նշել է, թե ԱԱ-2022-ի E խմբի 2-րդ տուրում Գերմանիայի դեմ կայացած խաղից հետո (1:1) ինչ է խոսել «բուդնեսմանշաֆթի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ.

«Կասեմ, որ Գերմանիայի դեմ կայացած հանդիպման արդյունքն արդարացի է։ Առաջին խաղակեսը շատ լարված էր։ Գերմանացիներն սկսեցին ավելի շատ ռիսկի դիմել, փոփոխություններ կատարեցին և թարմացրին հարձակումն այն բանից հետո, երբ մենք առաջ անցանք հաշվի մեջ։ Այդ ամենը բարդարացրեց մեր խնդիրը։

Մարկո Ասենսիոյի դրվագը վճռորոշ եղավ խաղում։ Եթե մենք հաշիվը դարձնեինք 2:0, խաղի ելքը կվճռվեր, ինչը տեղի չունեցավ, իսկ մրցակիցն օգտվեց մեր սխալից։

Մենք պետք է հետևություններ անենք, շտկենք մեր սխալներն ու հաղթենք Ճապոնիային։

Հանդիպումից հետո Անտոնիո Ռյուդիգերն ինձ խնդրեց հաղթել Ճապոնիային, բայց մենք չենք էլ կասկածում, որ հաղթելու ենք այդ խաղում, քանի որ ցանկանում ենք խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը և հաղթել բոլոր խաղերում ու կանենք ամեն ինչ` դրան հասնելու համար»,- Կարվախալի խոսքերը մեջբերում է L’Equip-ը։

Հավելենք, որ խմբային փուլի վերջին տուրում Գերմանիան մրցելու է Կոստա Ռիկայի, իսկ Իսպանիան` Ճապոնայի դեմ։

«Բունդեսմանշաֆթը» 1/8 եզրափակիչի ուղեգիր կնվաճի, եթե հաղթի իր խաղում, իսկ «ֆուրիա ռոխան» էլ` Ճապոնիային։

Նշենք, որ E խումբը, 7 միավորով, գլխավորում է Իսպանիան, Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր, իսկ Գերմանիան, 1 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023