Տիտանների բախում. Իսպանիան ու Գերմանիան  համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥

Տիտանների բախում. Իսպանիան ու Գերմանիան համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥

28/11/2022 - 00:54

ԱԱ-2022-ի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում, որտեղ Իսպանիայի հավաքականը E խմբի շրջանակում մրցեց Գերմանիայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Ֆուրիա Ռոխայի» կազմից խաղի հաշիվը 62-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան, իսկ «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը 83-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆուլկրուգը։

Հավելենք, որ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ճապոնիա 0:1 Կոստա Ռիկա

E խմբի մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա – 4 միավոր
  2. Ճապոնիա – 3 միավոր
  3. Կոստա Ռիկա – 3 միավոր
  4. Գերմանիա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023