Կապառոս. «Մենք պետք է մրցունակ լինենք»

Կապառոս. «Մենք պետք է մրցունակ լինենք»

17/12/2021 - 13:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացել է Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվեց B դիվիզիոնի 1-ին խմբում և կմրցի Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի ընտրանիների դեմ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին.

«Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- նշել է իսպանացի մասնագետը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023