Կամո Հովհաննիսյանը հեռացել է Ժետիսուից

Կամո Հովհաննիսյանը հեռացել է Ժետիսուից

10/11/2019 - 21:22

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից։

Հայ խաղացողն instagram-ի իր էջում հրաժեշտի խոսք էասել․ «Շնորհակալություն «Ժետիսու» ՖԱ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մրցաշրջանի համար: Հաճելի էր խաղալ այսպիսի թիմում, այսպիսի թիմակիցների հետ: Ցանկանում եմ հետագա հաջողություններ շատ հաղթանակներ և նորանոր նպատակների իրականացում»,- նշված է խաղացողի գրառման մեջ։

Կամոն «Ժետիսուում» հանդես էր գալիս 2018 թվականի մարտից։ Ավարտված մրցածրջանում հայ խաղացողը 26 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023