Կազեմիրոյի տպավորիչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Բրազիլիային Շվեյցարիայի դեմ խաղում🎥

Կազեմիրոյի տպավորիչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Բրազիլիային Շվեյցարիայի դեմ խաղում🎥

28/11/2022 - 21:53

ԱԱ-2022-ի G խմբի 2-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «պենտակամպիոններին» հաղթանակ պարգևեց Կազեմիրոյի 83-րդ րոպեին ընթացքից խփած տպավորիչ գոլը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Կամերուն 3:3 Սերբիա

G խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա – 6 միավոր
  2. Շվեյցարիա – 3 միավոր
  3. Սերբիա – 1 միավոր
  4. Կամերուն – 1 միավոր

Հավելենք, որ Տիտեի թիմն, անկախ վերջին տուրի արդյունքներից, նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023