Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց մեդալային հաշվարկում

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց մեդալային հաշվարկում

20/02/2024 - 21:40

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը փայլուն մրցելույթ ունեցավ` դառնալով մեդալային հաշվարկի հաղթող։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց երկամարտի 10 մեդալ` 4ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե։

7 մեդալով երկրորդը Բուլղարիայի հավաքականն էր` 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։

Հայաստանի հավաքականը լավագույնն էր ներառյալ նաև առանձին վարժություններում նվաճած փոքր մեդալները։

Այդ ցուցանիշով մեր ընտրանին նվաճեց 26 մեդալ` 11 ոսկե, 7 արծաթե ու 8 բրոնզե։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոն դարձան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկչտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ) նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)` բրոնզե մեդալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023