Ծագող աստղեր. Գիորգի Մամարդաշվիլի

Ծագող աստղեր. Գիորգի Մամարդաշվիլի

30/04/2022 - 15:40

Երբ 2021 թ. ամռանը «Վալենսիան» Թբիլիսիի «Դինամոյից» վարձակալում էր Գիորգի Մամարդաշվիլիին, ակումբի տնօրենները կարծում էին, թե նրանք վրացի դարպասապահի հետ պայմանագիր են կնքել երիտասարդական թիմի` «Վալենսիա Մեստալիայի» համար։

Այդուհանդերձ, ինչպես պարզվեց հետագայում, «չղջիկները» գնել են այնպիսի դարպասապահի, ով մեծ ներուժ ունի և կարող է մշտական տեղ ունենալ ակումբի հիմնական կազմում։

Մամարդաշվիլիի արագ առաջընթացը կապված էր նաև այն հանգամանքի հետ, որ Լա լիգայի 2021/22 մրցաշրջանի սկզբնամասում «Վալենսիայի» երկու հիմնական դարպասապահները` Յասպեր Սիլեսենն ու Խաումե Դոմենեկը վնասվածքներ ունեին։

Միջմրցաշրջանային հատվածում Մամարդաշվիլին բավական լավ տպավորություն էր թողել «լոս չեի» նորանշական գլխավոր մարզիչ Պեպե Բորդալասի վրա, ով կասկած չուներ, թե ով է պաշտպանելու «Վալենսիայի» դարպասը «Խետաֆեի» դեմ 1-ին տուրի հանդիպմանը։

Մամարդաշվիլիի դեբյուտն իրապես ստացվեց, քանի որ նա ոչ միայն դարպասն անառիկ պահեց ու օգնեց «Վալենսիային» հաղթել 1:0 հաշվով, այլև կատարեց 4 սեյվ։ Նա իր հերոսությունների համար ճանաչվեց Լա լիգայի 1-ին տուրի լավագույն դարպասապահ։

Երբ Սիլեսենն ապաքինվեց վնասվածքից, նույնիսկ այդ ժամանակ Մամարդաշվիլին տևական ժամանակ շարունակում էր լինել «Վալենսիայի» հիմնական դարպասապահը։

2021 թ. սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի դեմ կայցած ընկերական խաղում (1:4) Մամարդաշվիլին 20 տարեկան հասակում նորամուտը նշեց նաև Վրաստանի հավաքականի կազմում։

Լա լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանի առաջին 7 խաղերում խաղալուց հետո Բորդալասը, ի վերջո, որոշեց շանս տալ նաև Յասպեր Սիլեսենին, իսկ վրացի երիտասրադ դարպասապահը հայտնվեց պահեստայինների նստարանին, սակայն մարզումների ժամանակ շարունակում էր տքնաջան աշխատել և հուսով էր, որ կրկին խաղալու հնարավորություն կստանա։

Մամարդաշվիլին դաշտ դուրս գալու հնարավորություն կարող էր ունենալ 21-րդ տուրում «Սևիլիայի» դեմ կայցած խաղում (1:1), երբ Սիլեսենը կրկին վնասվածք ստացավ, սակայն Բորդալասը նախընտրեց դաշտ դուրս բերել ավելի փորձառու Խաումե Դոմենեկին։

23-րդ տուրից սկսած` Մամարդաշվիլին կրկին վերադարձավ «Վալենսիայի» մեկնարկային կազմ ու մինչ այս պահը բաց է թողել «չղջիկների» ընդամենը երկու հանդիպում։

Երբ Սիլեսենը կրկին ապաքինվեց վնասվածքից, միևնույնն է, վրացի դարպասահը պահպանեց իր դիրքն ու մնաց «Վալենսիայի» N1-ը։

Մեծապես հենց նրա խաղի շնորհիվ էլ «Վալենսիան» կարողացավ դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ` կիսաեզրափակիչում ընդհանուր 2:1 հաշվով հաղթելով «Ատլետիկ Բիլբաոյին»։

«Վալենսիայի» ղեկավարությունն արդեն ատկվիացրել է Մամարդաշվիլիի պայմանագրում առկա գնման իրավունքը և 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ընդամենը 850 հազ. եվրոյի դիաց նրան դարձրին «չղջիկնների» լիիրավ անդամ։

«Վալենսիայի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը Մամարդաշվիլիի ամբողջական տրանսֆերը գնելիս հաշվի են առել, որ նա առաջ է անցել միանգամից երկու փորձառու դարպասապահներից։

Հատկանաշական է, որ Բորդալասը բազմիս նշել է, որ Մամարդաշվիլին անդադար աշխատում է և էականորեն բարելավել է իր խաղը վերջին ամիսներին։ Խոսքը հատկապես վերաբերում է օդային փոխանցումների ժամանակ նրա խաղի մասին։

Գիորգի Մամարդաշվիլին Լա լիգայի շրջանակում անցկացրած 15 խաղում բաց է թողել ընդամենը 16 գոլ` 7 անգամ դարպասը պահելով անառիկ։ Նրա մրցելույթները, անկասկած, արժանի են ուշադրության։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023