Լևանտեն 27 հանդիպում անց կրկին հաղթանակ է տոնել🎥

Լևանտեն 27 հանդիպում անց կրկին հաղթանակ է տոնել🎥

09/01/2022 - 12:26

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում «Լևանտեն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։

Վալենսիական ակումբին հաղթանակ պարգևեցին Ռոբերտո Սոլդադոյի և Խոսե Լուիս Մորալեսի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո Ալեսիո Լիսկիի թիմը վաստակեց 11 միավոր և շարունակում է եզրափակել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հատկանշական է, որ մինչ այս խաղը «Լևանտեն» Լա լիգայի շրջանակում չէր հաղթել 27 հանդիպում անընդմեջ` ընդհատելով ձախողված շարքը։

«Լևանտեն» Լա լիգայի շրջանակում վերջին անգամ հաղթանակ տանել էր 2021 թ. ապրիլի 10-ին, երբ հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Էյբարին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023