Լևանդովսկին միացավ Մեսսի, Ռոնալդուի ու Զլատանի «ակումբին»

Լևանդովսկին միացավ Մեսսի, Ռոնալդուի ու Զլատանի «ակումբին»

25/01/2021 - 14:30

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպոին «Բավարիան» հյուրընկալվելիս 0։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության ակնհայտ հետնապահ «Շալկե-04»-ի նկատմամբ։

Այդ հանդիպման 54-րդ րոպեին իր հերթական գնդակը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ հաշիվը դարձնելով 0։2։

Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում են մի շարք աղբյուրներ, 32-ամյա հարձակվողն իր պրոֆեսիոնալ կարիերայի շրջանակում խփել է 500-րդ գոլը։

Այդ 500 գոլերից 437-ը Լևանդովսկին խփել է «Զնիչի» (21 գոլ), «Լեխի» (41 գոլ), «Բորուսիա Դորտմունդի» (103 գոլ), ինչպես նաև «Բավարիայի» (272 գոլ) կազմում։ Լևան ևս 63 գոլ խփել է Լեհաստանի հավաքականի կազմում։

Գործող ֆուտբոլիստների շրջանակում Ռոբետ Լևանդովսկին դարձել է միայն չորրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հատել 500 գոլի սահմանագիծը։ Գործող ֆուտբոլիստներից նման նվաճման են հասել միայն Կրիշտիանու Ռոնալդուն (760 գոլ), Լեո Մեսսին (719 գոլ), ինչպես նաև Զլատան Իբրահիմովիչը (542 գոլ)։

Հ․Գ․ միացեք նաև մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023