Բավարիան գրեթե լուծում է չեմպիոնության հարցը  🎥

Բավարիան գրեթե լուծում է չեմպիոնության հարցը 🎥

24/01/2021 - 20:49

Շարունակվում է գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրը որի շրջանակում մրցաշրջանի առաջատար և գործող չեմպիոն «Բավարիան» աարտագնա խաղում 0։4 հաշվով հաղթանակի հասավ «Շալկե 04»-ի նկատմամբ։

Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին Թոմաս Մյուլերի՝ գլխի հարվածով, իսկ գոլային փոխանցումն իր անվան դիմաց Յոզուա Կիմիխը։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չխփվեցին։

Երկորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց աչքի ընկնելու հերթը Ռոբերտ Լևանդովսկունն էր, իսկ Կիմիխն այս անգամ արդեն դուբլ գրանցեց իր անվան դիմաց՝ որպես գոլային փոխանցման հեղինակ։

Կիմիխի ասիստների հեթ տրիկը կայացավ 88-րդ րոպեին․ այս անգամ գերմանացի պաշտպանը կրկին օգնեց աչքի ընկնել Մյուլլերին, ով դուբլ գրանցեց իր ակտիվում։

Չէր անցել և 2 րոպե, երբ մյունխենյան ակումբի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դարձավ տպավորիչ գոլի հողինակ՝ ձևակերպելով խաղի վիրջնական հաշիվը՝ 0։4։

Այս հաղթանակից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակեցին 42 միավոր և էլ ավելի ամրապնդեցին առաջատարի դիրքերը։ 18 հանդիպումներից հետո «Բավարիան» երկրորդ հորիզոնականում գտնվող «Լայպցիգին» գերազանցում է արդեն 7 միավորով։ Այս ցուցանիշով «Բավարիան» գրեթե լուծում է չեմպիոնության հարցը։

«Շալկեն» շարունակում է տպավորել իր անհաջող ելույթների շարքով։ Թիմը եզրափակում է բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 7 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023