Լուչեսկու. «Դինամոն  արժանի էր ոչ-ոքիի»

Լուչեսկու. «Դինամոն արժանի էր ոչ-ոքիի»

03/11/2021 - 12:26

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Կիևի «Դինամոն» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն.

«Կարծում եմ` մենք արժանի էինք ոչ-ոքիի, քանի որ, իրոք, լավ խաղացինք։ Մենք ավելի համարձակ էինք խաղում, քան նախորդ հանդիպումներում։ Մենք վատահ հարձակվում էինք, սակայն, ցավոք, կրկին չկարողացանք գոլի հեղինակ դառնալ։

Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել, որտեղ թիմերը մեզնից ուժեղ են։ Մենք փորձում ենք հասնել նրանց մակարդակին, բայց դեռ չի ստացվում։

«Բարսելոնան» շատ լավ էր խաղում, հնարավոր է` վերջին շրջանի իր լավագույն հանդիպումն անցկացրեց։ Նիկոն, Գավին, Ֆաթին ու Գարսիան ապագայի ֆուտբոլիստներ են։

Կարծում եմ` «Բարսելոնան» կնվաճի եվրագավաթների գարնանային շրջանի ուղեգիր, ինչը շատ կարևոր է այդ երիտասարդ ֆուտբոլիստների համար»,- նշել է ռումինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023