Լիվերպուլյան անեծք․ թիմի ավագը նույնպես վնասվածք է ստացել

Լիվերպուլյան անեծք․ թիմի ավագը նույնպես վնասվածք է ստացել

17/11/2020 - 01:43

Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Բելիգիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Անգլիայի ընտրանուն։

Անգլիացիների կազմում հանդիպման ընդմիջմանը Ջորդան Հենդերսոնի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Հարի Վինքսը։

Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, Հենդերսոնը վնասվածք է ստացել, այդ պատճառով էլ չի կարողացել շարունակել հանդիպումը։

«Ընդմիջմանը Ջորդանն իրեն շատ ծանրաբեռնված և գերլարված էր զգում, այդ պատճառով էլ չկարողացավ շարունակել հանդիպումը։

Կարծում եմ, որ դա ազդրի հետ է կապված, սակայն բժշկակական տեսանկյունից դեռևս որևէ մեկնաբանություն չեմ կարող տա։ Իրավիճակը պարզ կդառնա, երբ նա վերադառնա տուն»,- խաղից հետո նշել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաոթգեյթը։

Արդեն հայտնի է դարձել, որ 30-ամյա կիսապաշտպանը միանշանակ բաց է թողնելու Ազգերի լիգայի վերջին՝ 6-րդ տուրի Իսլանդիայի հավաքականի դեմ հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 18-ին։ Հենդոն վերադարձել է «Լիվերպուլ», որտեղ նա բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնա նրա վնասվածքի լրջությունը։

Հավելենք, որ մերսիսայդյան ակումբը վնասվածքների առումով բավականին բարդ վիճակում է հայտնվել, քանի որ տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ֆաբինիոն, Տիագո Ալկանտարան, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Էնդրյու Ռոբերտսոնը, Ժոել Մատիպը, իսկ Մոհամեդ Սալահ վերջերս կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել։

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023