Լիվերպուլի մղջավանջը շարունակվում է․ Ջո Գոմեսը ծանր վնասվածք է ստացել

Լիվերպուլի մղջավանջը շարունակվում է․ Ջո Գոմեսը ծանր վնասվածք է ստացել

12/11/2020 - 00:27

«Լիվերպուլի» պաշտպանական գծի ֆուտբոլիստները շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մերսիսայդյան ակումբի կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը Անգլիայի հավաքականի մարզաբազայում հավանական ծանր վնասվածք է ստացել։

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել խաղացողի վնասվածքին, սակայն մոտ ժամանակներս հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սութգեյթը պետք է մամուլի ասուլիս տա և պարզաբանի եղելությունը։

The Sun-ին հաջողվել է որոշ մանրամասներ բացահայտել 23-ամյա կենտրոնական պաշտպանի վնասվածքի լրջությունից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոմեսը կտրել է ծնկի խաչաձև կապանները, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Ստացվում է, որ Յուրգեն Կլոպի տրամադրության հիմնական կազմից ընդամենը մեկ կենտրոնական պաշտպան կմնա՝ Ժոել Մատիպը, իսկ ընդհանրապես մերսիսայդյան ակումբի վնասվածքային մղջավանջը շարունակվում է, քանի որ Վիրջիլ վան Դեյկը վերջերս է վիրահատվել և բաց է թողնել բավականին երկար ժամանակ (ամենայն հավանականությամբ՝ լավագույն դեպքում խաղադաշտ կվերադառնա միայն մայիսին), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վերջերս կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում սրունքի վնասվածք է ստացել և մոտ 1 ամիս բացակայելու է, Ֆաբինյոն վերջին անգամ խաղադաշտ դուրս է եկել հոկտեմբերի 27-ին, ինչից հետո ապաքինվում է վնասվածքից, թիմի նորեկ Տիագո Ալկանտարան ծնկի վնասվածք ունի և դեռևս հայտնի չէ, թե երբ խաղադաշտ կվերադառնա։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023