Լիվերպուլի աստղը վարակվել է կորոնավիրուսով

Լիվերպուլի աստղը վարակվել է կորոնավիրուսով

13/11/2020 - 19:36

Ինչպես տեղեկացնում է Եգպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «փարավոնների» հավաքականի և «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։

Ֆուտբոլիստը հիվանդության որևէ ախտանշան չունի, իսկ Եգիպտոսի հավաքականի մյուս անդամնեը թեստերը եղել են բացասական։

Ավելի վաղ մերսիսայդյան ակումբից վարակվել էին Տիագո Ալկանտարան, Սադիո Մանեն, Նաբի Կեյտան, Շկեդրան Շաքիրին, ինչպես նաև Կոստաս Ցիմիկասը։

Հավելենք, որ «Լիվերպուլն» իր հաջորդ հանդիպումը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացնելու է նոյեմբերի 21-ին՝ մրցելով «Լեսթերի» դեմ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023