Լիվերպուլը շարունակում է բարձրանալ մրցաշարային աղյուսակով` հաղթելով Վեսթ Հեմին🎥

Լիվերպուլը շարունակում է բարձրանալ մրցաշարային աղյուսակով` հաղթելով Վեսթ Հեմին🎥

20/10/2022 - 00:35

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիման ընթացքում գրանցվեց միայն մեկ դարպասի գրավում. Յուրգեն Կլոպի թիմին հաղթանակ պարգևեց 22-րդ րոպեին Դարվին Նունյեսի խփած գոլը։

Նշենք, որ այս խաղում կրկին հերոսացավ մերսիսայդյան ակումբի դարպասապահ Ալիսոն Բեկերը` 45-րդ րոպեին հետ մղելով Ջարեդ Բոուենի իրացրած 11-մետրանոցը։

Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 16 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

«Մրճահարները», 11 միավորով, 13-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023