Լիոնը խոշոր հաշվով հաղթեց` դուրս գալով Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ🎥

Լիոնը խոշոր հաշվով հաղթեց` դուրս գալով Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ🎥

03/04/2024 - 00:43

Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչում «Լիոնը» տնային խաղում մրցեց Լիգա 2-ը ներկայացնող «Վալենսիենի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում տանտերերն ունեին խաղային հսկայական առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Պիեր Սաժի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը, մեկ գոլ էլ խփեց Գիֆթ Օրբանը։

Այսպիսով, «Լիոնը» 2012 թ. հետո առաջին անգամ հանդես կգա Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում, որտեղ մրցելու է ՊՍԺ – «Ռեն» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023