Լեսթերը պատրաստ է նվազեցնել Չիլվելի հրաժարագինը

Լեսթերը պատրաստ է նվազեցնել Չիլվելի հրաժարագինը

13/06/2020 - 18:13

«Լեսթերի» ղեկավարությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով, հնարավոր է, նվազեցնի ակումբի պաշտպան Բեն Չիլվելի արժեքը։

Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, «աղվեսների» ղեկավարները պատրաստ են խաղացողին վաճառել 55 մլն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ ակումբը չէր դիտարկում 90 մլն եվրոյից պակաս որևէ առաջարկ։

Անգլիայի հավաքականի պաշտպանին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Չելսին» է։ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը անձամբ ցանկանում է Չիլվելին տեսնել լոնդոնյան ակումբի կազմում։ Հայտնի է, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես խնդիրներ ունի պաշտպանության ձախ եզրում և նույնպես պատրաստ է ձեռք բերել խաղացողի տրանսֆերը։

24-ամյա պաշտպանը «Լեսթերի» գույները պաշտպանում է 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Չիլվելը «կապույտների» կազմում Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023