Լեմպարդ. ««Սթեմֆորդ Բրիջում» յուրահատուկ բաներ են տեղի ունենում»

Լեմպարդ. ««Սթեմֆորդ Բրիջում» յուրահատուկ բաներ են տեղի ունենում»

13/04/2023 - 11:15

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը.

«Ես հպարտ եմ իմ տասը ֆուտբոլիստներով։ Հիասթափեցրեց միայն այն, որ գոլ բաց թողեցինք ստանդարտի խաղարկումից հետո։

Չեմ կարծում, որ մրցակիցը մեզ երկու կես արեց, երբ մնացինք 10 ֆուտբոլիստներով, ինչն էլ մեր թիմի բնավորության շնորհիվ էր։

Մենք նույնպես լավ պահեր ունեցանք, սակայն արդյունքը միայն իրականությունն է։

«Սթեմֆորդ Բրիջում» յուրահատուկ բաներ են տեղի ունենում. մենք պետք է հավատանք դրան։

Ես մասնակցել եմ «Սթեմֆորդ Բրիջում» կայացած նման հանդիպումների։ Պետք է լինել լավատես և շարունակել նույն ոգով։

Մենք այնպիսի լավ թիմ ենք, ինչպես մրցակիցը, սակայն մենք սեփական ուժերի հանդեպ հավատի պակաս ունենք։ Ֆուտբոլիստները չեն հասկանում, թե որքան լավն են իրենք»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ «Չելսի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023