Լեմպարդը  վերադառնում է մարզչական աշխատանքի  և կգլխավորի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկը

Լեմպարդը վերադառնում է մարզչական աշխատանքի և կգլխավորի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկը

29/01/2022 - 13:19

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը շուտով կգլխավորի «Էվերտոնը»։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն հասել են սկզբունքային համաձայնության։

Այժմ «իրիսները» պատրաստում են Լեմպարդի պայմանագիրը` շտկելով ու հստակեցնելով նաև դրա վերջին դետալները։

Լեմպարդի նշանակման մասին «Էվերտոնի» ղեկավարությունն արդեն տեղյակ է պահել ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Դանկան Ֆերգյուսոնին և «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրային, ով նույնպես հավակնում էր գլխավորել մերսիսայդյան ակումբը։

Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Էվերտոնն» ու Ֆրենկ Լեմպարդն արդեն 2.5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ 43-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Չելսին», որը մարզել է 2019 թ. հուլիսից մինչև 2021 թ. հունվար ամիսներին։

Այս մեկ տարվա ընթացքում անգլիացի մարզիչը բանակցություններ է վարել «Քրիսթալ Փելասի», «Աստոն Վիլլայի» ու «Նորվիչի» հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով չի գլխավորել այդ ակումբներից որևէ մեկը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023