Լանսինին անհավանական գոլով ապահովում է օրվա հերթական comeback-ը 🎥

Լանսինին անհավանական գոլով ապահովում է օրվա հերթական comeback-ը 🎥

18/10/2020 - 22:05

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում փոքրիկ լոնդոնյան դերբի կայացավ․ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»։

Կողմերը բոլորիս համար թրիլլերային սցենար էին մտածել, քանի որ «մրճահարներին» հաջողվեց փրկել հանդիպումը, որի 16-րդ րոպեին արդեն պարտվում էին 0։3 հաշվով։

«Տոտենհեմի» կազմից հերթական փայլուն հանդիպումներն անցկացրին Հին Մին Սոնը և Հարի Քեյնը․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ հարավկորեացու անվան դիմաց գրանցվեց մեկ գոլ։ Քեյնն ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սոնը՝ 7 գոլի և 2 գոլային փոխանցման։

Մինչև 82-րդ րոպեին որևէ մեկի մտքով չէր էլ անցնում, որ Դևիդ Մոյեսի թիմին կհաջողվի գոնե 1 միավոր տանել «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտից, սակայն հերթական անգամ ֆուտբոլն աչքի ընկավ իր անկախատեսելիությամբ։ Նախ 82-րդ րոպեին, Ֆաբիան Բալբուենան հաշիվը «թրջեց», ապա 85-րդ րոպեին Դավինսոն Սանչեսը գրավեց սեփական դարպասը, իսկ 90+4-րդ րոպեին վնասվածքներից հավերժ բուժող Մանուել Լանսինին պարզապես անհավանական հարվածով գնդակն ուղարկեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի «իննյակը»՝ ապահովելով տպավորիչ վերջնամաս։

Այսպիսով, «Տոտենհեմը» շարունակում է անկայուն ելույթները և այս խաղից հետո վաստակեց 8 միավոր՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ «Վեսթ Հեմը» 7 միավորով 8-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023