Լամին Յամալը դարձել է թոփ-5 առաջնությունների 5-րդ ամենաերիտադարդ գոլի հեղինակը 🎥

Լամին Յամալը դարձել է թոփ-5 առաջնությունների 5-րդ ամենաերիտադարդ գոլի հեղինակը 🎥

09/10/2023 - 11:34

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Բլաուգրանայի» կամզից հանդիպմանը մասնակցեց նաև Լամին Յամալը, ով 45+1-րդ րոպեին կրճատեց հաշիվն` այն դարձնելով 1:2։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յամալը դարձել է Լա լիգայի ու «Բարսելոնայի» պամտության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

Հանդիպման օրը Յամալը եղել է 16 տարեկան և 87 օրական։

Mister Chip-ը հայտնում է, որ Յամալն այդ ցուցանիշով դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության 5-րդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

Թոփ-5 առաջնությունների ամենաերիտասարդ գոլի հեղինակների լավագույն քառյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ամադեո Ամադեյ – 15 տարեկան և 287 օրական («Ռոմա», Ա սերիա, 1937 թ.)
  2. Ջեյսոն Դոցելի – 16 տարեկան և 57 օրական («Իպսվիչ Թաուն», Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, 1984 թ.)
  3. Ջանի Ռիվերա – 16 տարեկան և 68 օրական («Ալեսանդրիա», Ա սերիա, 1959 թ.)
  4. Պիետրո Պելեգրի – 16 տարեկան և 72 օրական («Ջենոա», Ա սերիա, 2017 թ.)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023