Իտալական ակումբի երկրպագուները պարտությունից հետո հրկիզել են մրցակցի մարզադաշտը 🎥

Իտալական ակումբի երկրպագուները պարտությունից հետո հրկիզել են մրցակցի մարզադաշտը 🎥

06/09/2023 - 14:40

Մեկնարկել է իտալական Սերիա Ց-ի` նշանակությամբ 3-րդ դիվիզիոնի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում «Ֆոջան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Տարանտոյին»։

Հանդիպումից հետո «Ֆոջայի» երկրպագուները հրկիզել են «Տարանտոյի» տնային` «Էրազմո Յակովոնե» մարզադաշտը։

Sky Sports Italia-ն հայտնում է, որ հանդիպումից հետո հյուրերի համար նախատեսված տրիբունայում հրդեհ է բռնկվել, որի պատճառը, հավանաբար, դարձել է ծուխ արձակող դյուրավառ նյութը։

Աղբյուրի փոխանցմամբ` բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել հրդեհի հետևանքով։

Հաղորդվում է, որ մարզադաշտն Իտալիայի Ապուլիա շրջանի իշխանությունները ճանաչել են օգտագործման համար ոչ պիտանի, ինչի հետևանքով այժմ «Տարանտոն» նույնիսկ մարզումային դաշտ չունի, և ակումբը չգիտի, թե որտեղ է անցկացնելու հաջորդ տնային հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 18-ին` «Մեսինայի» դեմ։

Հատկանշական է, որ «Ֆոջան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` հայտնելով, որ ակումբը պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ, որոնք դեպքի առթիվ հետաքննություն են սկսել` կատարվածի պատճառները բացահայտելու և մեղավորներին պատժելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023