Իսպանիայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով գավաթի 1/32 եզրափակիչ 🎥

Իսպանիայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով գավաթի 1/32 եզրափակիչ 🎥

15/11/2023 - 10:40

Իսպանայի գավաթի 1/64 եզրափակիչի վերջին դիմակայությունում 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Աձանետա» ակումբը սեփական հարկի տակ մրցեց Սեգունդայում` 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սարագոսայի» դեմ։

Նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «Աձանետան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Հյուրերի կազմից հաշիվը 21-րդ րոպեին բացեց Վիկտոր Մոլեյոն, իսկ տանտերերի գոլերը 24-րդ և 69-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Բրենդոն Յարսեն ու Մարիո Ուչլեսը։

Այսպիսով, «Աձանետան» պայքարը կշարունակի մրցաշարի 1/32 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023